Ադրբեջանի և Վրաստանի ԶԼՄ կանեն ամեն ինչ, որպեսզի հարթեն փոխհարաբերություններում առկա սուր անկյունները

Ադրբեջանի և Վրաստանի ԶԼՄ կանեն ամեն ինչ, որպեսզի հարթեն փոխհարաբերություններում առկա սուր անկյունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Վրաստանի լրագրողները «Ադրբեջանի և Վրաստանի ԶԼՄ դերն ու ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման վրա: Մեդիայի տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափեր» կլոր սեղանի շրջանակում պայմանավորվել են համագործակցության և փոխօգնության մասին, հաղորդում է Грузия-Online-ը:

Բանակցություններին մասնակցել են Վրաստանի և Ադրբեջանի ԶԼՄ մոտ 15 ներկայացուցիչներ: Ինչպես նշել է «Նովոստի-Ազերբայջանի» գլխավոր տնօրեն Գյուլնարա Մամեզադեն, Վրաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է միասնական ինտեգրված մեդիա տարածություն ստեղծել: «Մենք բազմաթիվ փոխադարձ շահեր և ընդհանուր թեմաներ ունենք, ուստի կարող ենք տեղեկատվություն, մեկնաբանություններ և մեր նյութերը փոխանակել»,- հայտնել է Մամեզադեն:

Ընդ որում Մամեզադեն նշել է, որ լրագրողների միջև փոխըմբռնումն ու համագործակցությունը կօգնեն հարթելու երկրների միջև հարաբերություններում առկա սուր անկյունները և խթանել ադրբեջանա-վրացական համագործակցության զարգացումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---