9 սեպտեմբերի 2004 - 23:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԱՄՆ
ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի շուկայավարության զարգացման ծրագրի աջակցության շնորհիվ Հայաստանի սննդամթերք արտադրողները կարող են ստանալ սերտիֆիկատներ, որոնք նրանց թույլ կտան իրենց արտադրանքն արտահանել Եվրոպայի երկրներ եւ ԱՄՆ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ծրագրի սննդամթերքի որակի գծով մասնագետ Զարուհի Դավթյանը: Նրա խոսքերով` եվրոպական CSP ընկերության հետ խորհրդատվություններից հետո կաթնամթերք, մսամթերք եւ պահածոյացված մթերքներ արտադրող 5 ձեռնարկություններ ցանկություն են հայտնել իրենց արտադրություններում կիրառել սննդամթերքի որակի կառավարման եւ անվտանգության համակարգեր: