1994թ գարնանը անհնար էր ազատագրել Հյուսիսային Արցախը, համոզված է Վարդան Դևրիկյանը

1994թ գարնանը անհնար էր ազատագրել Հյուսիսային Արցախը, համոզված է Վարդան Դևրիկյանը

PanARMENIAN.Net - 1994թ գարնանը, հաշվի առնելով ռազմաճակատում տիրող իրավիճակը, անհնար էր վերադարձնել ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Շահումյանն ու Գետաշենը: Այս մասին հունիսի 13-ին Շահումյանի անկման 20-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը:

Ըստ նրա, Հյուսիսային Արցախը չազատագրելու փաստը կապված է հայկական ուժերի փոքրաթիվ լինելու և հոգնածության հետ: Նա հավելել է, որ ժողովրդի մեջ տարածված լուրերը, որ Շահումյանն ու Գետաշենը կարող էին ազատագրվել, սակայն չազատագրվեցին, բացատրվում են քաղաքական դրդապատճառներով և Հայաստանի այն ժամանակվա իշխանություններին վարկաբեկելու ձգտմամբ:

Դևրիկյանն ընդգծել է, որ և հայկական, և ադրբեջանական ուժերը մայիսի սկզբին լավ հասկանում էին, որ շուտով ստորագրվելու է զինադադար և կատաղի մարտեր էին մղում, որպեսզի դրանից առաջ բարելավեն իրենց դիրքերը:

«Զինադադարից առաջ արվել էր հնարավոր ամեն բան»,-ընդգծել է նա:

Իր հերթին արվեստաբան Սամվել Կարապետյանը, որպես Դևրիկյանի ասածների հավաստում, հիշեցրել է այն կատաղի մարտերի մասին, որոնք 1994թ գարնանը տեղի են ունեցել Հորադիզ երկաթուղու կայարանի համար, որը` չնայած մեծ կորուստների, այդպես էլ չհաջողվեց գրավել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---