Փորձագետները տարօրինակ կերպով ի դեմս Ադրբեջանի տեսել են «խաղաղասեր երկիր»

Փորձագետները տարօրինակ կերպով ի դեմս Ադրբեջանի տեսել են «խաղաղասեր երկիր»

PanARMENIAN.Net - Հայաստանը զբաղեցնում է 115-րդ տեղը ամենախաղաղասեր երկրների վարկանիշում՝ 2012թ. Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում (2012 Global Peace Index.): Այս վարկանիշում Ադրբեջանը 132-րդ տեղում է, Թուրքիան՝ 130, Իրանը՝ 128-րդ, Վրաստանը՝ 141-րդ: Այդպիսով Վրաստանը ճանաչվել է Հարավային Կովկասի ամենաագրեսիվ երկիրը: Շատ ավելի վատն է Ռուսաստանի դիրքը՝ նա 153-րդ տեղում է:

2012թ. ամենախաղաղսեր երկիրն Իսլանդիան է, իսկ վերջին 158-րդ տեղում՝ Սոմալին է:

Վարկանիշում, որը մշակել է Խաղաղության ինստիտուտի խաղաղության գծով փորձագետների միջազգային խումբը Սիդնեյի համալսարանի Խաղաղության ու հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնի հետ համատեղ, 158 երկրներ գնահատվում են 23 ցուցիչներով: Գործոնների թվում հաշվի են առնվում հարաբերությունները հարևան երկրների հետ, զոհվածների քանակը արտաքին պատերազմներում, փախստականների քանակը, ծանր հանցագործությունների մակարդակը, ահաբեկչական հարձակումների հնարավորությունը, սովորական զենքի տեսակների ներկրումն ու արտահանումը: 2012թ. զեկույցում ասվում է, որ ընդհանուր առմամբ, բառացությամբ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի, խաղաղասիրության մակարդակը 2008թ. առաջին անգամ բարձրացել է:

Մինչդեռ, Ադրբեջանը մշտապես Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու կոչերով է հանդես գալիս և ֆաշիստական հայտարարություններով այն մասին, որ «հայերը ադրբեջանական ժողովրդի գլխավոր թշնամիներն են», ինչպես նաև հսկայական քանակի զենք է գնում:

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների հետևանքով վերջին օրերին սպանվել է 21 ադրբեջանցի զինծառայող:

Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի լույս 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել են ներթափանցել ԼՂՀ ՊԲ դիրքերից մեկը: Սակայն, հայկական կողմին հաջողվել է կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել պաշտպանական գործողությունների ու ետ են մղել հակառակորդին ելման դիրքեր:

Ադրբեջանական ղեկավարությունը էլ չգիտի, թե ինչ հորինի՝ բացատրելու համար իր զինծառայողների մահվան ու վիրավորվելու դեպքերն ու փորձելով թաքցնել դրանց իրական պատճառները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---