ANCC. Ադրբեջանցիները չեն ցանկանում իրենց բառապաշարում ընդգրկել «խաղաղություն» բառը

ANCC. Ադրբեջանցիները չեն ցանկանում իրենց բառապաշարում ընդգրկել «խաղաղություն» բառը

PanARMENIAN.Net - Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC) հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և ԼՂՀ հետ սահմանին Ադրբեջանի վերջին դիվերսիաների կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այդ սադրանքները Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման սրացումն են և դատապարտվել են ԵԱՀԿ ՄԽ կողմից:

Կանադայի Հայ Դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի ու ԼՂՀ դեմ: «Վերջին սադրանքները ցույց տվեցին, որ Ադրբեջանը նպատակ է դնում պատերազմ սկսել ու ոչնչացնել հայերին: 1990-ականներին հայրեն արդեն ստիպված էին զենք վերցնել, պաշտպանելու համար սեփական հողը ադրբեջանցի զավթիչներից, սակայն, թվում է, ադրբեջանցիները, չեն ցանկանում իրենց բառապաշարում ընդգրկել «խաղաղություն» բառը և մշտապես խախտում են հրադադարի ռեժիմը: Հայաստանի ու Արցախի դեմ բազմաթիվ սադրանքները ցույց են տալիս, որ խաղաղությունն այստեղ շանս չունի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատերազմ սկսելու սպառնալիքները վտանգում են Հայաստանի ու ԼՂՀ ժողովրդների գոյատևումը»,-ասել է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաչյանը: Ըստ նրա, Կանադան պետք է դատապարտի այդ սադրանքներն ու ճնշում գործադրի ՄԽ-ի վրա՝ ներգրավելու համար ԼՂՀ-ին բանակցային գործընթացում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---