10 սեպտեմբերի 2004 - 18:40 AMT
ՌՈՒՍԱՍԱՏԱՆԻ ՌԱՈ ԵԷՍ-Ը ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ
ՌԱՈ «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր»-ի տարեկան եկամուտը Հայաստանում կազմում է շուրջ 80 մլն դոլար,- հայտարարել է ռուսական էներգահոլդինգի վարչության անդամ Անդրեյ Ռապոպորտը ռուսական «Գազետա»-ին: Նա ավելացրել է, որ Հայաստանում առանձնապես խնդիրներ չի տեսնում, ներառյալ` էներգապաշարների դիմաց վճարումների հարցում: