Orange բլոգից այսուհետ միաժամանակ հնարավոր է թարմացնել Facebook և Twitter հաշիվները

Orange բլոգից այսուհետ միաժամանակ հնարավոր է թարմացնել Facebook և Twitter  հաշիվները

PanARMENIAN.Net - Այսուհետ Orange Բլոգում տեղադրված ցանկացած բովանդակություն կարող է միաժամանակ հայտնվել Orange Բլոգի այցելուների Facebook և Twitter էջերում: Orange Բլոգի պրոֆիլը մյուս երկու սոցցանցերում առկա պրոֆիլին միացնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել Orange Բլոգի էջ և «կարգավորումներ» բաժնում միացնել Facebook կամ Twitter էջը Orange Բլոգի էջին: Այս հնարավորությունից կարող են օգտվել Orange Բլոգի միայն այն օգտագործողները, ովքեր գրանցվելիս նշել են իրենց Orange հեռախոսահամարը: Այսպիսով, հնարավոր է դառնում պարզապես SMS-ի կամ MMS-ի միջոցով թարմացնել պրոֆիլը միանգամից երեք սոցիալական ցանցերում:

Orange Բլոգը նոր սերնդի բլոգային պլատֆորմ է, որն իր անդամներին տալիս է օգտագործման անհավատալի ազատություն ու հարմարավետություն:

Բլոգում կարելի է գրանցվել ինչպես http://orangeblog.am կայքում, այնպես էլ պարզապես Orange համարից ուղարկելով կարճ հաղորդագրություն 2564 համարին` բովանդակության մասում նշելով OK, միջակայք, էլ. փոստի հասցե:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---