ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ն ԳՐԱՆՑԵԼ Է 6 ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՑ 5-Ը ԱՌԱՋԻԿԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 6 կուսակցական դաշինքներից 5-ը: ԿԸՀ-ում գրանցվել է «Արդարություն» դաշինքը, որի մեջ են մտնում Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազգային-ժողովրդավարական միությունը», «Սահմանադրական իրավունք» միությունը, Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը (Հնչակյան) եւ Հայաստանի սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը: Գրանցվել են նաեւ նախընտրական «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքը («Առաջադիմական միացյալ կոմունիսատկան կուսակցություն»+«Հայաստանի կանայք»), «Րաֆֆի Հովհաննիսյան» նախընտրական դաշինքը («Ժառանգություն» եւ «Ազգային պետություն» կուսակցություններ), «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» նախընտրական դաշիքը, «Ազատ Հայք առաքելություն» նախընտրական դաշինքը («Ազգային ինքնորոշում կազմակերպություն», «Մտավորական Հայաստան», «Ազատ Հայք առաքելություն» հասարակա-քաղաքական կազմակերպությունը): Ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել «Ազատ, արդար Հայաստան» դաշինքը, որի մեջ են մտնում «Հայաստանի կոմունիստների միությունը» եւ Հայկական մարքսիստական կուսակցությունը` պատճառաբանելով, որ «Հայաստանի կոմունիստների միություն» կուսակցությունը չի ներկայացրել պահանջված կերպով կազմված եւ կնքված կանոնադրությունը, իսկ Մարքսիստական կուսակցությունը չի վերագրանցվել ՀՀ արդարադատության նախարարությունում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---