Վարդան Օսկանյանը հրաժարվել է ցուցմունք տալ Ազգային անվտանգության ծառայությանը

Վարդան Օսկանյանը հրաժարվել է ցուցմունք տալ Ազգային անվտանգության ծառայությանը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը հաղորդել է, որ այսօր հրաժարվել է ցուցմունք տալ Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ):

«Այսօր կրկին հրավիրվել էի Ազգային անվտանգության ծառայություն` ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ` կասկածյալ: Սա նկատի ունենալով` ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ»,- գրել է Օսկանյանը Facebook սոցցանցում իր էջում:

Ազգային անվտանգության ծառայությունը քրեական հետաքննություն է վարում «Սիվիլիթաս» հիմնադրամի հանդեպ ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ կետով` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում» («փողերի լվացում»):

Հայաստանի նախկին ԱԳ նախարար և «Սիվիլիթաս» հիմնադրամի նախկին տնօրեն Վարդան Օսկանյանն այդ գործով հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում հայտնել է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---