Կնեսետի պատգամավորների հանդիպումը Եգիպտոսի «Մահմեդական եղբայրների» հետ չեղյալ է հայտարարվել, պատճառը` տեղեկատվության արտահոսք

Կնեսետի պատգամավորների հանդիպումը Եգիպտոսի «Մահմեդական եղբայրների» հետ չեղյալ է հայտարարվել, պատճառը` տեղեկատվության արտահոսք

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Կնեսետի պատգամավորների և Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորների` ներառյալ «Մահմեդական եղբայրների» ծրագրված հանդիպումը չեղյալ է հայտարարվել:

MIGnews-ի հաղորդմամբ` հանդիպումը փորձում էր կազմակերպել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը երկու պետությունների միջև կապի ևս մեկ` խորհրդարանական ճանապարհի կարգավորման համար:

Առաջիկա հանդիպմանը պետք է մասնակցեին պատգամավորներ Կարմել Շամա-Կոենը, Իցհակ Վակնինն ու Համադ Ամարը:

Հենց տեղեկատվության արտահոսքը «Եդիոթ Ահրոնոթ» իսրայելյան հրատարակությունում է հանգեցրել հանդիպումը չեղյալ հայտարարելուն, հայտնել է Շամա-Կոենը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---