ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեն կքննարկի Ռիչարդ Մորնինգսթարի նշանակումը Ադրբեջանում դեսպանի պաշտոնին

ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեն կքննարկի Ռիչարդ Մորնինգսթարի նշանակումը Ադրբեջանում դեսպանի պաշտոնին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեն կքննարկի Եվրասիայում ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ հարցերի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի նշանակումը Ադրբեջանում դեսպանի պաշտոնին, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը` հղում կատարելով ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքին:

Ապրիլի վերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկեց Եվրասիայում ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ հարցերի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանում այդ երկրի դեսպանի պաշտոնին նշանակվելու համար:

ԱՄՆ նախագահն այդ թեկնածությունն առաջադրեց 2012թ. հունվարին այդ պաշտոնը զբաղեցնող Մեթյու Բրայզայի հրաժարականից հետո:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---