14 հունիսի 2012 - 14:13 AMT
Սիլվիո Դանիլովը կոչ է անում ՖԻԴԵ-ի նախագահին վերանայել ԵՇՄ կողմից առաջարկված մրցավարների վերաբերյալ որոշումը

Եվրոպայի շախմատային միության նախագահ Սիլվիո Դանիլովը բաց նամակ է հղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյուժմինովին: Պատճառն այն է, որ ՖԻԴԵ-ն հաստատել է 10 մրցավարներից միայն 4-ի թեկնածությունը, որոնք առաջադրվել են ԵՇՄ կողմից` այս տարի Ստամբուլում լականալիք Օլիմպիադայում աշխատելու համար:

Օլիմպիադային Հայաստանը ներկայացնելու է միջազգային մրցավար Ջուլիետա Նահատակյանը:

Ամփոփելով` Դանիլովը կոչ է անում Իլյուժմինովին վերանայել ԵՇՄ կողմից առաջարկված մրցավարների վերաբերյալ որոշումը: