14 հունիսի 2012 - 10:37 AMT
«Ժամանակ». Ֆեյսբուքյան խմբերից մեկում ստորագրահավաք է սկսվել ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի

«Ժամանակ» թերթը գրում է, որ ֆեյսբուքյան «Ելք» խմբում սկսվել է ստորագրահավաք ի պաշտպանություն գրող, ՀՀ նախկին ներքին գործերի նախարար, քաղաքապետ, Վանո Սիրադեղյանի։

«Ստորագրում ենք լայքերով, պրոցեսն արդեն սկսվեց»,–թերթի հաղորդմամբ գրված է «Ելքի» պատին։

«Ստորագրահավաքին արդեն մասնակցել են մի քանի տասնյակ քաղաքացիներ»,–գրում է թերթը` նշելով, որ այս նախաձեռնությունն առաջացրել է մի խումբ օգտատերերի զայրույթը։

«Այս նախաձեռնությունն, անշուշտ, բավական վտանգավոր է։ Մանավանդ, եթե հաշվի առնենք ԱԱԾ–ի Ֆեյսբուք սոցիալական ցանցում մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, անգամ «պրիվատ» նամակները վերահսկելու գործը»,–գրում է թերթը։