14 հունիսի 2012 - 10:44 AMT
«Ժողովուրդ». Ծառուկյանը Հայաստանում չէ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս օրերին կրկին բացակայում Հայաստանից։

«Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց տեղեկությունները, սակայն ասաց, որ այցն անձնական բնույթ է կրում, հետևաբար հրապարակման ենթակա չէ նրա գտնվելու վայրը։ Ենթադրվում է, որ նա մեկնել է Մոսկվա, որտեղ գտնվում է նաև Ռոբերտ Քոչարյանը»,–գրում է թերթը։