14 հունիսի 2012 - 11:16 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Queen's Club մրցաշարի երրորդ շրջան

Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Queen's Club-ի երկրորդ շրջանում հաղթանակ է տարել Ռուբեն Բեմելմանսի(Բելգիա) նկատմամբ: Սա թենիսիստների առաջաին հանդիպումն էր պաշտոնական խաղերում, և Նալբանդյանը երկու սեթերում հաղթնակ է տարել 6:4 և 6:2 հաշվով:

3-րդ շրջանում արգենտինացի թենիսիստը կխաղա Էդուարդ Ռոջեր-Վեսսելինի(Ֆրանսիա) դեմ, ով ավելի ուժեղ է գտնվել Էնդի Ռոդդիկից:

Պաշտոնապես ներկայացվել է այն թենիսիստների ցուցակը, ովքեր կխաղան Լոնդոնի Օլիմպիական խաղերին, և Նալբանդյանը ևս ընդգրկվել այդ ցուցակում: Նա խոստովանել է, որ շատ ուրախ է և կփորձի այնտեղ լավ հանդես գալ:

«Այժմ ես լավ տեսք ունեմ, սակայն պետք է անեմ ամեն բան, որպեսզի ֆիզիկապես ավելի լավ պատրաստվեմ: Նախքան Օլիմպիադայի մեկնարկը կմասնակցեմ նաև Ուիմբելդոնին»,-ասել է թենիսիստը: