14 հունիսի 2012 - 11:49 AMT
Ադրբեջանցի հակերները սպառնում են, որ հաջորդ թիրախները տեղեկատվական կայքերն են լինելու

Մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջը՝ armspu.am –ը կոտրած ադրբեջանցի հակերները տեղեկատվական բազան վնասելուց բացի նաև տեղադրել են ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ թողել` ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին:

Ադրբեջանցի հակերներն իրենց «ուղերձում» սպառնում են, որ հաջորդ թիրախները լինելու են տեղեկատվական կայքերը:

Վերջին 5 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են կոտրում ՀՊՄՀ-ի կայքը: Պատճառը դրանում տեղադրված այն լուրն է, որ ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում հայտարարվել էր լռության րոպե՝ ի հիշատակ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների: