14 հունիսի 2012 - 13:18 AMT
Վանես Մարտիրոսյանը հուլիսի 7-ին կմենամարտի Ռայան Դևիսի դեմ

26-ամյա հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը իր հաջորդ մենամարտը կանցկացնի Կարսոնում հուլիսի 7-ին` 33-ամյա Ռայան Դևիսի դեմ:

«Հաճելի է վերադառնալ տուն և շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար: Դա ավելի լավ է, քան Տեխաս մեկնելը: Երևի, ես անգամ հյուրանոցում կանգ չեմ առնի, այլ կմնամ տանը»,-ընդգծել է Մարտիրոսյանը:

Մենամարտը կկայանա երեկոյի շրջանակներում, որի գլխավոր իրադարձությունները կլինեն Նոնիտո Դոներ-Ջեֆֆի Մատերբուլ և Բրենդոն Ռիոս-Մաւորիսիո Էրրերա մենամարտերը: