14 հունիսի 2012 - 15:05 AMT
Վաղը Շենգավիթի մի շարք փողոցներում ջուր չի լինի

Վթարի վերացման աշխատանքների հետ կապված վաղը` հունիսի 15-ին` ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասերի, Արարատյան, Թամանցիների, Գ. Նժդեհի, Ս. Սարգսյան, Սևանի, Ս. Զորավար, Արշակունյաց, Ֆրունզե, Մայիսի 9, Օդեսայի, Պատկանյան, Կոտովսկու, Հրազդանի, Չեխով, Մանանդյան, Մադոյան, Նիզամի, Շևչենկո, Եղբայրության, Մանթաշյան փողոցների, Արին-Բերդի փողոցի և 3-րդ նրբանցքի, Վ.Շենգավիթ թաղ. 2-րդ փողոցի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից` Բագրատունյաց փողոցում կնկատվի ջրամատակարարման ճնշման անկում: