14 հունիսի 2012 - 15:23 AMT
Ձերբակալվել է քրեակատարողական վարչության նախկին պետը

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին ԱԱԾ լրատվական ծառայությունից:

Աղբյուրի հաղորդմամբ, Սամվել Հովհաննիսյանին ձերբակալել են ԱԱԾ քննչական ծառայությունում քննվող գործի հետ կապված: Իսկ թե ինչի՞ն է վերաբերում գործը, ԱԱԾ–ի լրատվական ծառայությունում հրաժարվեցին պատասխանել: