13 սեպտեմբերի 2004 - 18:28 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄԱՐՇԸ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հոոփ Սխեֆերի հետ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կքննարկեն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այսօր Բաքվում մեկնարկող «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին մասնակցելու համար հինգ հայ սպաներին մուտքի թույլտվություն չտրամադրելու մասին Ադրբեջանի իշխանությունների որոշումը: Նշենք, որ Վ.Օսկանյանը գտնվում է Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն Համագործակցության Խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: