14 հունիսի 2012 - 16:54 AMT
ՄԱԿ-ի մոնիթորինգային առաքելությանը հաջողվել է թափանցել Էլ-Հաֆֆա սիրիական քաղաք

Սիրիայում դիտորդության` ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցներին հինգշաբթի օրը հաջողվել է մուտք գործել Էլ-Հաֆֆա քաղաք: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Չորեքշաբթի օրը Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են կարգուկանոնն ու անվտանգությունը քաղաքում:

Դիտորդները փորձել էին Էլ-Հաֆֆա, որտեղ պատրաստվում էին ստուգում անցկացնել, ժամանել հունիսի 7-ից, սակայն նրանց խանգարել էին այդ շրջանում շարունակվող բռնության պոռթկումները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պնդում էր, որ դիտորդների ուղղությամբ նաև կրակ է բացվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: