14 հունիսի 2012 - 17:12 AMT
Շառլ Ազնավուրը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազակերպության պարենային ծրագրի (ՊՀԿ) 50-ամյա հոբելյանի շրջանակներում հունիսի 13-14-ը Շվեյցարիայի Համադաշնությունում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:

Պաշտոնական մի շարք հանդիպումներից հետո նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության պարենային ծրագրի (ՊՀԿ) 50-ամյակի կապակցությամբ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան, Ժնև քաղաքի և Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կազմակերպած Ս.Բաբայանի դաշնամուրային համերգին: Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ է հանձնել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին:

Համերգի նպատակը Հայաստանում ՊՀԿ գործունեության իրազեկումն է: Համերգի ընթացքում կատարված կամավոր նվիրատվությունները կնպատակաուղղվեն Հայաստանի սոցիալապես անապահով դպրոցականների բարօրությանը: