Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքը կշարունակի պայքարը նախագահական պաշտոնի համար

Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքը կշարունակի պայքարը նախագահական պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Եգիպտոսի Գերագույն Սահմանադրական դատարանը մերժել է քաղաքական իրավունքների մասին օրենքի փոփոխությունները` ուղղված նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավոր համախոհների քաղաքական մեկուսացմանը, հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները:

Այդպիսով, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքը, որը գլխավորեց կառավարությունը Մուբարաքի հրաժարականից կարճ ժամանակ առաջ, կկարողանա շարունակել պայքարը նախագահական պաշտոնի համար, հաղորդում է Ռոսբալտը:

Եգիպտոսի նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 16-ին և 17-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---