Իսրայելյան տանկերն ահաբեկիչների օղակ են գնդակոծել Գազայի սեկտորում

Իսրայելյան տանկերն ահաբեկիչների օղակ են գնդակոծել Գազայի սեկտորում

PanARMENIAN.Net - Իսրայելյան տանկերն ահաբեկիչների օղակ են գնդակոծել Գազայի սեկտորում: Այդ մասին հաղորդել են պաղեստինյան աղբյուրները: Համաձայն ստացված տեղեկությունների` գնդակոծության արդյունքում երկու մարդ վիրավոր է:

Միջադեպը տեղի է ունեցել Գազայի սեկտորի հարավային հատվածում` Հան-Յունիս քաղաքի մերձակայքում: Մաան պաղեստինյան լրատվական գործակալությունը պնդում է, որ իսրայելյան զինվորականները գնդակոծել են ագարակատերերին, ընդ որում կրակ էին բացել հրետանային զենքից, այլ ոչ թե տանկերից:

Իսրայելի Պաշտպանության բանակում ստուգում են այդ տեղեկատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---