ՈՒԵՖԱ-ն տուգանել է Գերմանական ֆուտբոլային միությանն ու Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիային

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Գերմանական ֆուտբոլային միությանն ու Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիային

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ն Լեհաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող Եվրոպայի առաջնության շրջանակում Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականների խաղի ժամանակ տեղ գտած միջադեպերի համար տուգանել է Գերմանական ֆուտբոլային միությանն ու Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիային:

B խմբի թիմերի հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 9-ին Լվովում և ավարտվել գերմանական հավաքականի հաղթանակով` 1:0:

DFB-ն գերմանացի երկրպագուների անհարիր վարքի համար տուգանվել է 10 հազար եվրոյով, իսկ FPF-ն ստիպված կլինի 5 հազար եվրո վճարել այն բանի համար, որ պորտուգալացի ֆուտբոլիստների մեղքով, ովքեր ուշ էին դաշտ դուրս եկել ընդմիջումից հետո, երկրորդ խաղակեսի մեկնարկը ձգձգվեց:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---