15 հունիսի 2012 - 11:54 AMT
ՕՊԵԿ-ը որոշել է պահպանել նավթի արդյունահանման մակարդակը

Նավթ արտահանող երկների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը հունիսի 14-ին որոշել է պահպանել նավթի արդյունահանման մակարդակը, թույլ չտալու համար, որ նավթի գները նվազեն: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Այժմ քվոտան կազմում է օրը 30 մլն բարել:

Որոշումը կայացվել է Վիեննայում ՕՊԵԿ խորհրդաժողովում:

ՕՊԵԿ երկրներում արդյունահանում են աշխարհի նավթի 40 տոկոսը: