15 հունիսի 2012 - 13:52 AMT
Ձերբակալվել է խորվաթ երկրպագուն, որն Իտալիա-Խորվաթիա խաղի ժամանակ պայթուցիկ էր նետել մարզադաշտ

24-ամյա խորվաթ երկրպագուն, որը պայթուցիկ էր նետել դաշտ` Իտալիա-Խորվաթիա խաղի ժամանակ, ձերբակալվել է մարզադաշտից դուրս գալիս: Պահակայն ծառայությունը կարողացել է պարզել նրա ինքնությունը` տեսանկարահանումներից ստացված ձայնագրությունների միջոցով: Նրան սպառնում է ազատազրկում: Քայլեր են ձեռնարկվում նման գործողություն կատարած ևս մեկ երկրպագուի ինքնությունը պարզելու համար:

Առաջնության ընթացքում Պոզնանում ձերբակալվել է 57 մարդ: Նրանցից 12-ը ազատազրկման են ենթարկվել` Ռուսաստան-Լեհաստան խաղից հետո կազմակերպված անկարգությունների պատճառով: Դատարանի որոշմամբ, երկու խորվաթներ տուգանվել են յուրաքանչյուրը 4 հազար ոսկով, մեկ լեհ պետք է վճարի 2.5 հազար, մյուսը դատապարտվել է 1 տարի ազատազրկման: