15 սեպտեմբերի 2004 - 00:04 AMT
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր ընդունել Է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Մարշալ Էվանսին: Ինչպես տեղեկացրել են Մայր Աթոռի մամլո դիվանից, պատրիարքը գոհունակությամբ նշել Է Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ իշխանությունների ցուցաբերած աջակցությունը մեր երկրին: Նորանշանակ դեսպանը հավաստիացրել Է, որ ամեն ջանք կգործադրի` իր առաքելությունը հաջող կերպով իրագործելու եւ նպաստելու հայ-ամերիկյան բարեկամության եւ համագործակցության սերտացմանը: