15 հունիսի 2012 - 15:26 AMT
Իտալիան կբողոքի ՈւԵՖԱ` Խորվաթիայի և Իսպանիայի հետ խաղերից առաջ օրհներգի ժամանակ հնչած սուլոցների համար

Իտալական կողմը կբողոքի ՈւԵՖԱ` Խորվաթիայի և Իսպանիայի հետ խաղերից առաջ օրհներգի ժամանակ հնչած սուլոցների համար: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Իտալիայի ՄՕԿ-ի նախագահ Ջաննի Պետրուչչին:

«Ես կբողոքեմ ՈւԵՖԱ-ին, որ Իտալիայի օրհներգի ժամանակ սուլոցներ են հնչել: Դա պատահել է ինչպես Իսպանիայի, այնպես էլ Խորվաթիայի հետ խաղերից առաջ»,-Պետրուչչիին մեջբերում է լեհական մամուլը: