15 հունիսի 2012 - 16:06 AMT
Իսպանիայի պետպարտքը յուրօրինակ ռեկորդ է գրանցել՝ աճելով 5,39 տոկոսով

Իսպանիայի պետպարտքը յուրօրինակ ռեկորդ է գրանցել՝ աճելով 5,39 տոկոսով և հասնելով 774,5 մլրդ եվրոյի, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 72,1 տոկոսը: Այդ մասին այսօր հայտնել է Իսպանիայի բանկը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ աճել է կենտրոնական վարչակազմի պարտքը՝ 5,92 տոկոսով:

Ներկայումս ամենամեծ պարտքը՝ 42 մլրդ եվրո, ունի Կատալոնիայի ինքնավար շրջանը, նրան հաջորդում են Վալենսիայի ու Մադրիդի ինքնավար շրջանները: