15 հունիսի 2012 - 16:53 AMT
Երրորդ երկիր է տեղափոխվել ադրբեջանցի ռազմագերին

Այսօր` հունիսի 15-ին, երրորդ երկիր է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Ախունդզադե Մամմադբաղիր Թալիբօղլին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ մամուլի ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը:

Իսկ թե որ երկիր է տեղափոխվել Թալիբօղլին, Մուշեղ Աղեկյանը նշեց, որ նման դեպքերում երրորդ երկրի անունը սովորաբար չի ասվում:

Ռազմագերին հայ-ադրբեջանական սահմանն անցել և հայկական զինված ուժերին էր հանձնվել այս տարվա հունվարի 23-ին: