15 հունիսի 2012 - 17:52 AMT
Մերկելը ԵԿԲ-ին կոչ է անում ավելի կարևոր դեր ստանձնել եվրաբանկերի հանդեպ հսկողության գործում

Եվրոպական Կենտրոնական բանկը (ԵԿԲ) պետք է ավելի կարևոր դեր ստանձնի եվրաբանկերի հանդեպ հսկողության գործում, որպեսզի օգնի լուծել եվրոյի գոտում շարունակվող ֆինանսական ճգնաժամը: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ես պատկերացնում եմ վերահսկողության անկախ տեսակ, որը չի ենթարկվում ազգային շահերին: Այդ դերը կարող է կատարել, օրինակ, Եվրոպական Կենտրոնական բանկը»,- ընդգծել է Մերկելը:

Ավելի վաղ նա բացասաբար էր արտահայտվել Եվրոպական բանկային կառավարման կողմից անցկացված «սթրես-թեստերի» մասին` դրանք անվանելով ոչ ադեկվատ, քանի որ կազմակերպությունն ապավինում էր այն երկրների իշխանություններին, որոնք իրենց շահերից ելնելով` կարող էին կոծկել իրենց ֆինանսական ինստիտուտների խնդիրների մի մասը: