
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով Պարույր Սևակի փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 34-ամյա մի տղամարդու ում մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող կանաչ զանգված: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: