ՀԿԵ-ն մտադիր է այս տարի մոտ 50 հազար ուղևոր փոխադրել դեպի Վրաստանի սևծովյան հանգստավայրեր

ՀԿԵ-ն մտադիր է այս տարի մոտ 50 հազար ուղևոր փոխադրել դեպի Վրաստանի սևծովյան հանգստավայրեր

PanARMENIAN.Net - Այս տարի առաջին անգամ Երևանից Բաթում է մեկնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ֆիրմային «Արմենիա» գնացքը: Առաջին ուղևորությունը կայացավ շուրջ 70 ուղևորների համար: Ինչպես լրագրողներին է հայտնել «ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը, ֆիրմային գնացքը կգործի հունիսի 15-ից սեպտեմբերի 30-ը: Ամբողջությամբ նորացվել են գնացքի կուպեավոր և ննջարան վագոնները, որոնք հագեցած են օդորակիչ համակարգով:

Մովսիսյանը նշել է, որ շնորհիվ երկաթուղային գծերի ու շարժակազմի նորացման աշխատանքներին, այս ամառ ֆիրմային գնացքի երթևեկության տևողությունը կկրճատվի՝ կազմելով 16 ժամ 10 րոպե (4 տարի առաջ տևողությունը մոտ 20 ժամ էր): Նա նշել է, որ 2012թ. ամառային սեզոնի հիմնական նորարությունը տոմսերի օնլայն վաճառնք է www.ukzhd.am. կայքում: Մեկ այլ նորարարություն է հավաքարարների առկայությունը վագոններում, ուղեկցորդուհիներն այժմ կզբաղվեն միայն ուղևորների սպասարկմամբ:

Մովսիսյանը նշել է նաև, որ ՀԿԵ-ն մտադիր է այս տարի ավելացնել ուղևորափոխադրումների ծավալը դեպի Բաթում: Ըստ նրա, եթե 2009թ. «Արմենիա» ֆիրմային գնացիք ծառայություններից օգտվել է 16 263 ուղևոր, ապա 2010-ին՝ 40 304 ուղևոր, 2011-ին՝ 42,3 հազար ուղևոր, 2012-ին՝ այդ ցուցանիշը կհասնի 50 հազարի:

Ինչ վերաբերում է տոմսերի գներին, ապա ըստ Մովսիսյանի, դրանք էապես չեն փոխվել՝ ՏՏ – Տեղատոմսայինի (պլացկարտ) գինը կլինի 10 հազար դրամ, ԿՎ- Կուպեավոր վագոնում՝ 14 հազար դրամ, ԿՎ բ/հ- Բարձր հարմարավետության կուպեավոր վագոնում՝ 16 հազար դրամ: ընդ որում, ՆՎ- Ննջարան վագոնի գներն այս տարի նվազել են 10 տոկոսով, կազմելով 24 հազար դրամ:

Ընկերության մամլո ծառայությունից հայտնեցին նաև, որ այս տարի ՀԿԵ-ն կշարունակի ծառայություններ տրամադրել տարանցիկ ուղևորությունների համար՝ օրինակ դեպի Սոչի, անցյալ տարի նման ծառայությունը բավական պահանջված է եղել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---