15 հունիսի 2012 - 18:01 AMT
Բակո Սահակյանն ու Ռոբերտ Նազարյանը քննարկել են տնտեսական մրցակցությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր`հունիսի 15-ին, ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

Նախագահի տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը, ինչի համար ստեղծված են բարենպաստ պայմաններ:

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: