15 հունիսի 2012 - 18:08 AMT
ԱԳ նախարարը եվրոպացի դեսպաններին է ներկայացրել Բաքվի սադրիչ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության ներկա ընթացքն և նախատեսվող բարձր մակարդակի շփումներն ու ձեռնարկվելիք քայլերը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայաստանի արտգործնախարարն եվրոպացի դեսպաններին է ներկայացրել անցյալ շաբաթ Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կազմակերպած սադրիչ դիվերսիոն գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ: -