15 հունիսի 2012 - 18:11 AMT
Blognews.am կայքը կրկին կոտրել են

Blognews.am կայքը կրկին կոտրել են, կայքից անհետացել է ողջ ինֆորմացիան: Այս մասին տեղեկանում են կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի Facebook-յան էջից:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին նույնպես կոտրել էին Blognews.am-ը, սակայն կայքի աշխատանքը վերականգնվել էր:

Արամ Անտինյանը հավաստիացնում է, որ կայքը կվերականգնվի և կշարունակի իր աշխատանքը: