Եթովպիայում արգելել են ինտերնետով ձայնային շփման ծառայությունները

Եթովպիայում արգելել են ինտերնետով ձայնային շփման ծառայությունները

PanARMENIAN.Net - Եթովպիայում արգելել են ինտերնետով ձայնային շփման ծառայությունները (VoIP): Լենտա.ռու-ն, հղում անելով «Ալ Ջազիրային», գրում է, որ համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել արդեն մայիսի 24-ին, սակայն, ԶԼՄ-ներին այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Մասնավորապես, արգելվում են Skype և Google Talk ծառայությունները: Ըստ հեռուստաալիքի, այդ ծառայություններից օգտվողներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Երկրի իշխանությունները դա բացատրում են ազգային անվտանգության նկատառումներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---