15 հունիսի 2012 - 18:35 AMT
Անհայտ բարերարը բնակարան է նվիրել Գյումրու անօթևան ընտանիքի

Նախորդ ամիս www.shirakcentre.org և հայաստանյան մի շարք առաջատար կայքերում «Գյումրիում աղքատ ընտանիքները նույնիսկ տնակում են վարձով ապրում» տեսանյութի հրապարակումից հետո կազմակերպության աշխատակիցների հետ են կապվել մի շարք բարերարներ և հայտնել իրենց ցանկությունը օգնելու այդ ընտանիքին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են «Շիրակ կենտրոն» -ից:

Իսկ նախորդ շաբաթ հերթական անհայտ բարերարը երեք մանկահասակ երեխաների միայնակ մայր, տնակում վարձով բնակվող Գոհար Հովհաննիսյանի ընտանիքին նվիրաբերել է նորակառույց և հարմարավետ մեկ սենյականոց բնակարան: Այս ընտանիքի անդամներին մեկ այլ բարերար անցած շաբաթ ապահովվել էր հագուստով: