Արցախում կա 97 664 ընտրող` չհաշված զինծառայողներին

Արցախում կա 97 664 ընտրող` չհաշված զինծառայողներին

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր ընտրություններից առաջ և ընթացքում լուրջ քննարկման թեմա է դառնում ընտրացուցակների մեջ տեղ գտած անճշտությունների հարցը։ Ամեն անգամ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ոստիկանության պատասխանատուները հավաստիացնում են, որ ամեն ինչ կանեն այդ անճշտությունները վերացնելու ուղղությամբ, սակայն դժգոհություններ, այնուամենայնիվ, միշտ էլ լինում են, գրում է Karabakh-open.info-ն:

Այսօր ԼՂՀ ԿԸՀ հերթական նիստում այս խնդրին անդրադարձավ նաև հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, ում հավաստմամբ՝ ոստիկանության համապատասխան բաժինը բավականին լուրջ աշխատանքներ է կատարել ցուցակների կազմման ուղղությամբ, բայց անելիքներ դեռ կան։ ԿԸՀ նախագահը նախագահի թեկնածուներին խնդրեց նախընտրական շտաբների ձևավորումից հետո իրենց աշխատանքներում նաև ընտրացուցակները ուշադրության կենտրոնում պահել։

Ինչպես նիստից հետո տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, ոստիկանությունից ստացած ցուցակների համաձայն՝ հանրապետությունում կա 97 664 ընտրող, որոնց մեջ չեն ժամկետային զինծառայողները։ Վերջիններիս ցուցակը, ըստ ԿԸՀ նախագահի, պարզ կլինի ընտրություններից 3 օր առաջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---