16 հունիսի 2012 - 11:11 AMT
Հայտնի լարախաղաց Նիկ Վալենդան հատել է Նիագարայի ջրվեժը 50 մ բարձրության վրա գտնվող ճոպանուվ

Հայտնի ամերիկացի լարախաղաց Նիկ Վալենդան հատել է Նիագարայի ջրվեժը 50 մ բարձրության վրա գտնվող ճոպանուվ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Նրան պահանջվեց 30 րոպե ջրվեժը հատելու համար: 550 մ երկարությամբ մետաղյա ճոպանի մի ծայրը ամրացված էր ԱՄՆ տարածքում, իսմ մյուսը՝ Կանադայի: Վալենդան նման յուրօրինակ կերպով հատելով երկու երկրների սահմանը, դարձավ առաջին մարդը վերջին 128 տարում, որին թույլ տվեցին խախտել նման հնարքների արգելքը: Երկու երկրների իշխանությունները բացառություն են արել 33-ամյա տղամարդու համար, որը վեց անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Վալենդան երկու շաբաթ անց է կացրել, մարզվելով ճոպանի վրա: Բավարարելու համար միջոցառման հովանավոր ամերիկյան ABC հեռուստաալիքի պահանջները՝ Վալենդան ստիպված էր խախտել ընտանեկան ավանդույթն ու հնարաքների կատարման ժամանակ ապահովագրվել:

Վալենդան լարախաղացների ընտանեկան դինաստիայի ներկայացուցիչ է: Առաջին քայլերը ճոպանի վրա արել է երկու տարեկան հասակում: