16 հունիսի 2012 - 11:33 AMT
Անգլիայի հավաքականը դժվար հաղթնակ է տարել Շվեդիայի նկատմամբ

Կիևում տեղի ունեցավ Շվեդիայի ու Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը Եվրո-2012 խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում: Ռոյ Հոջսոնի թիմը կարողացավ հաղթանակ տանել 3:2 հաշվով:

Առաջին գոլը խփեցին անգլիացիները՝ աչքի ընկավ «Լիվերպուլի» հարձակվող Էնդի Քերոլը, որը օգտվեց ավագ և ակումբակից Սթիվեն Ջերարդի փոխանցումից: 5 րոպե անց կարմիրների ևս մեկ ներկայացուցիչ Գլեն Ջոնսոնը ինքնագոլ գրացեց, իսկ հետո Օլոֆ Մելբերգը շվեդներին առաջ տարավ հաշվում:

Երկրորդ խաղակեսի մեջտեղում փոխարինման դուրս եկած Տեո Ուոլկոտը գրեթե առաջին իսկ րոպեին հաշիվը դարձրեց 2:2, իսկ Դենիել Ուելբեկի գոլը նույն Ուոլկոտի մասնակցությամբ 78-րդ րոպեին առաջին հաղթանակը բերեց Անգլիայի հավաքականին Եվրոպայի առաջնությունում:

Շվեդիան կորցրեց փլեյ-օֆում պայքարը շարունակելու շանսերը: D խմբում 4-ական միավոր ունեն Անգլիան ու Ֆրանսիան, Ուկրաինան ունի 3 միավոր: Վերջին խաղում կհանդիպեն Անգլիան և Ուկրաինան, Ֆրանսիան ու Շվեդիան: