16 հունիսի 2012 - 11:34 AMT
«ՀԺ».Կհամապատասխանե՞ն արդյուք Դերենիկ Դումանյանի խոսքն ու գործը առողջապահության նախարարի պաշտոնում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ եթե Սերժ Սարգսյանը մտադրությունը չփոխի և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանին նշանակի ՀՀ առողջապահության նախարար, ապա վերջինս կհամալիրի նոր կառավարության կազմը։

«Վերջին երեք ամիսներին Դումանյանը մի քանի անգամ հերքել է իր` առողջապահության նախարար նշանակվելու մասին լուրերը։ Ընդամենը երկու ամիս առաջ Դումանյանն իր նախարար նշանակվելու մասին կայքերից մեկին ասել էր. «Ես վերջերս եմ նշանակվել ռեկտորի պաշտոնին, և դա ինձ դուր է գալիս, ես մտադրություն չունեմ նախարար դառնալու և նախընտրում եմ մնալ որպես ռեկտոր»։ Բացառված չէ, որ Դերենիկ Դումանյանին նախարար նշանակելու հիմնական շարժառիթը հենց նրա այդ հատկությունն է, որ անկաշկանդ, առանց քաշվելու և դեմքի լուրջ արտահայտությամբ մի բան ասում է, բայց անում հակառակը»,–գրում է թերթը։