16 հունիսի 2012 - 11:49 AMT
«Հրապարակ». «Կենտրոնում» տնօրենից բացի այլ կադրային փոփոխություններ կլինե՞ն

«Հրապարակ» թերթը գրում է, որ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատված «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանի ազատման հրամանը երեկ պաշտոնապես ներկայացվել է հեռուստաընկերության աշխատակազմին։

«Ըստ «Կենտրոնի» աշխատակիցների, ազատման պատճառը բազում դժգոհություններն են եղել վերջինիս աշխատանքից, այդ թվում ` ֆինանսատնտեսական չարաշահումների հետ կապված մեղադրանքները, որոնք աշխատակազմից ոմանք ներկայացրել են Գագիկ Ծառուկյանին, և վերջինս էլ կտրուկ որոշում է կայացրել։ Նրան փոխարինող առայժմ չի նշանակվել։ «Բոլորն իրենց գործն անում են»,–բացատրեցին հեռուստաընկերությունից։ Այստեղ ոմանք հույս ունեն, որ Ադումյանը միայնակ չի հեռանալու` իր հետ այլ անձաց էլ է տանելու»,–գրում է թերթը։