Պաշտպանության փոխնախարարը պարգեւատրել է Միացյալ Նահանգների ռազմական կցորդին

Պաշտպանության փոխնախարարը պարգեւատրել է Միացյալ Նահանգների ռազմական կցորդին

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական կցորդի պաշտոնակատար, ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ջասթին Բադդին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ: ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ռազմական կցորդին իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում զգալի ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մայոր Ջասթին Բադդը պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---