16 հունիսի 2012 - 15:07 AMT
ԵԽԽՎ զեկուցողը գնահատման այցով կլինի Թուրքիայում հունիսի 18-21-ը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Ժոզետտ Դյուրյեն գնահատման այցով կլինի Թուրքիայում հունիսի 18-21-ը, նա կայցելի Անկարա և Ստամբուլ Թուրքիայի հետ հետմոնիտորինգային երկխոսության շրջանակներում, հայտնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: Նախատեսվում են Դյուրյեի հանդիպումները Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, ԱԳ, արդարադատության նախարարների հետ:

Դյուրյեն կայցելի նաև Սիլիվրի բանտը Ստամբուլի արվարձանում, որտեղ կալանքի տակ են 3 պատգամավորներ, լրագրողներ ու գիտնականներ:

Հետմոնիտորինգը ԵԽԽՎ ղեկավար մարմինների կողմից ԵՄ առջև ստանձնած պարտավորությունների կատարման հսկման ավելի մեղմ միջոց է և նախատեսված է այն երկրների համար, որոնք ԵԽԽՎ մոնիտորինգի տակ չեն: