Նախագահը նշանակել է կառավարության անդամներին

Նախագահը նշանակել է կառավարության անդամներին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր նշանակել է ՀՀ կառավարության անդամներին: Մասնավորապես, Հանրապետության ղեկավարի հրամանագրերով Սերգո Կարապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, Տիգրան Դավթյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, Վաչե Գաբրիելյանը՝ ՀՀ ֆինանսների նախարար, Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, Արտեմ Ասատրյանը՝ ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար, Դերենիկ Դումանյանը՝ ՀՀ առողջապահության նախարար, Հրայր Թովմասյանը՝ ՀՀ արդարադատության նախարար, Արամ Հարությունյանը՝ ՀՀ բնապահպանության նախարար, Արմեն Մովսիսյանը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Արմեն Աշոտյանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար, Հասմիկ Պողոսյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ ՀՀ սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ ՀՀ սփյուռքի նախարար, Սամվել Թադևոսյանը՝ ՀՀ քաղաքաշինության նախարար, Արմեն Գևորգյանը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշանակվել է փոխվարչապետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---