16 հունիսի 2012 - 18:44 AMT
Յունկեր. Հունաստանի` եվրագոտուց դուրս գալը բացասաբար կանդրադառնա արժութային միության գործընկերների վրա

Եվրախմբի նախագահ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ Հունաստանի` եվրագոտուց դուրս գալը բացասաբար կանդրադառնա արժութային միության գործընկերների վրա:

«Անկախ հենց Հունաստանի համար տնտեսական և սոցիալական հետևանքներից, դա վնաս կհասցներ նաև եվրագոտուն և նրա միասնականությանը»,-հայտարարել է նա` ավստրիական «Կուրիր» պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Եվրախմբի ղեկավարը ընդգծել է, որ ինչպիսին էլ լինի հունական նոր կառավարությունը, ԵՄ պետք է վերջինիս հետ բանակցություններ վարի: