
Եգիպտոսում բերման են ենթարկվել ծնունդով արաբական պետություններից մի խումբ ահաբեկիչներ, ովքեր ահաբեկչություն էին ծրագրում նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Ալ-Յաում աս-Սաբիա» պորտալին:
Համաձայն պորտալի՝ անվտանգության ուժերը գլխավոր դատախազ Աբդել Մագիդ Մահմուդին հանձնել են 22 բերման ենթարկվածների, այդ թվում՝ պաղեստինցիների, սիրիացիների և հորդանանցիների գործերը, ովքեր պատրաստվում էին քվեարկության ավարտից հետո հարձակումներ գործել երկրի տարբեր շրջաններում: Նրանց մոտ հայտնաբերվել է զենք և զինամթերք: