Սիրիայի Ազգային խորհուրդը ՄԱԿ-ին կոչ է անում զինված խաղաղապահների ուղղել երկիր

Սիրիայի Ազգային խորհուրդը ՄԱԿ-ին կոչ է անում զինված խաղաղապահների ուղղել երկիր

PanARMENIAN.Net - Սիրիայի Ազգային խորհուրդը ՄԱԿ-ին կոչ է արել զինված խաղաղապահների ուղղել երկիր և ափսոսանք է հայտնել այդ մերձավորարևելյան երկրում դիտորդների առաքելության դադարեցման կապակցությամբ, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Մինչ վարչակարգը սիրիական ժողովրդի հանդեպ ամենասարսափելի հանցագործություններն է կատարում, երկրում ՄԱԿ-ի դիտորդների՝ իրենց առաքելությունը դադարեցնելու որոշումը, ինչպես իրենք են արտահայտվել, «երկրում բռնության սաստկացման» պատճառով զարմանք է առաջացնում»,- ասվում է ՍԱԽ քոմյունիքեում, որը հրատարակվել է կիրակի օրը: Դիտորդների աշխատանքի ընդհատումը «ծառայում է վարչակարգի քրեական շահերին և զրկում սիրիական ժողովրդին այդ վերջին չնչին օգնությունից, որը նրանք ունեին»,- նշվում է փաստաթղթում:

ՍԱԽ-ը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «անհապաղ միջամտել» Սիրիայում դեպքերի ընթացքին, «ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի հիման վրա բանաձև ընդունել», ինչպես նաև «զինել ՄԱԿ-ի դիտորդներին, որպեսզի նրանք կարողանան ինքնապաշտպանվել և դադարեցնել իշխանությունների հանցագործությունները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---